Կոնֆերենց դահլիճ

 

Կոնֆերանս դահլիճ Երևանում

Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրը սեմինարների, թրեյնինգների, բիզնես-ֆորումների, խորհրդակցությունների անցկացման կատարյալ վայր է հանդիսանում։ Ժամանակակից սարքավորումներով հագեցած Կոնֆերանս դահլիճում կարող են անցկացվել 100-120 հոգանոց ժողովներ ու հանդիպումներ: Եթե Դուք պլանավորում եք անցկացնել գործարար հանդիպումներ, ժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ, ապա մեր՝ շքեղորեն ձևավորված Կոնֆերանս դահլիճը նմանատիպ միջոցառումների անցկացման համար հիանալի վայր է հանդիսանում։ Մեր ստեղծարար աշխատակազմի բազմապիսի արաջարկներն ու  հիանալի սպասարկումը կերաշխավորեն Ձեր աշխատանքային հաջողությունը։ Արմենիան Ռոյալ Պալասի դահլիճները զինված են գերժամանակակից տեխնիկաներով։
Շքեղորեն ձևավորված Կոնֆերենց դահլիճը հատուկ միջոցառումների անցկացման համար հիանալի վայր է հանդիսանում։

Կոնֆերանսների, սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների ընթացքում գործնական բանակցություններով և իրադարձություններով հագեցած օրը կարելի է ընդհատել սուրճի ընդմիջմամբ։ Պատշաճ կերպով կազմակերպված սուրճի ընդմիջումը հնարավորություն կտա ստեղծել անմիջական մթնոլորտ, հաստատել նոր գործնական հարաբերություններ, ինչպես նաև լավ տրամադրություն և նոր լիցքեր կհաղորդի՝ աշխատանքը շարունակելու համար։